Ներքին 4 տարի առաջ - 08:31 18-10-2021

ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է մի շարք համայնքերում հաղթանակի մասին, մինչդեռ Գորիսից և Գյումրիից հրապարակվող տվյալներն իշխող ուժի օգտին չեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է Դիլիջանում հաղթանակի մասին։ Ըստ ՔՊ-ի, Դիլիջանում կուսակցությունը ստացել է ձայների 57 տոկոսը։ Դիլիջանում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։

ՔՊ-ն հայտնում է նաև, որ կուսակցությունը 1281 առաջատարն է Տաթև համայնքի ընտրություններում։ Տաթևում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Արթւր Մաթևոսյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է նաև Տեղ համայնքում հաղթանակի մասին։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժը հաղթել է ստացած 1530 ձայնով։

«Առուշ Առուշանյան» դաշինքն էլ իր հերթին հայտնում է Գորիս համայնքի ընտրություններում տարած հաղթանակի մասին։ Ըստ դաշինքնի հրապարակած նախնական տվյալների իրենք ստացել են 6256, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 3590, ՀԱԿ-ը․ 243 ձայն։

Գյումրիում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Բալասանյան դաշինքը։ Ըստ նախնական տվյալների՝ «Բալասանյան դաշինք»-ը ստացել է 9637 ձայն, ՔՊ-ն՝ 7785 ձայն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան