Ներքին 5 տարի առաջ - 21:55 17-10-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր. Shamshyan.com

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ` հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 19-ամյա Ալիկ Գասպարյանի վարած Infiniti մակնիշի, 33-ամյա Ազատ Զարգարյանի վարած Range Rover մակնիշի, 33-ամյա Արթուր Մինասյանի վարած Mazda մակնիշի և 35-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով վերջինս բախվել է Էրեբունի փողոցի թիվ 17/1 հասցեի մուտքի ապակե դռներին: Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Լիլիթ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան