Ներքին 5 տարի առաջ - 21:21 17-10-2021

Հանրապետության տարբեր տարածքներում արձանագրվել են խախտումներ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

Դիտորդական առաքելությունը հանրապետության տարբեր տարածքներում արձանագրել է տարբեր խախտումներ՝ քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր, քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր:

«Անկախ դիտորդ»-ի երկարաժամկետ և շրջիկ դիտորդներին համակարգող Վահրամ Թոքմաջյանը Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ, ի տարբերություն Սյունքի, Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են:

«Ուշագրավ է, որ Սյունիքում զանգվածային են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ, այդ թվում՝ նաև ձայնային ձեռներեցների»,- նշել է Վահրամ Թոքմաջյանը՝ նկատելով, որ եղել են նաև տեղամասեր, որտեղ քվեախցիկը անմիջապես պատուհանի մոտ է եղել և ցանկացած անձ հնարավորություն է ունեցել դրսից հետևել ընտրությունների ընթացքին:

«Անկախ դիտորդ»-ից նշում են՝ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում: «Հին պրակտիկան չկա՝ ԳԱԶել-ներով մարդ տեղափոխելու, բայց կան մարդատար մեքենաներով տեղափոխելու դեպքեր, և կարծես թե այդ ուժերը չեն էլ թաքցնում, քանի որ մեքենաների վրա այն ուժի թեկնածուի նկարն է, ում աջակցում են: Ինչ վերաբերում է կուտակումներին, դրանք քիչ են համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ, որոշ դեպքերում սրանք հանձնաժողովների նախագահների «թույլ» լինելու ու հանձնաժողովի անդամների ոչ գրագետ լինելու մասին է վկայում»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը՝ տեղեկացնելով, որ խնդիր է ընտրության օրը պաստառների առկայությունը: Ըստ դիտորդի՝ սա համատարած խնդիր է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»