Ներքին 5 տարի առաջ - 21:53 16-10-2021

Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը կամ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը․ shamshyan.com

Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, որն այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել են հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։ Գյուղ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ ժողովրդին հայտնի «սև բերետները»։

Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշում են, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից է եղել. երբևէ վատ կողմեր չի ունեցել ու զայրույթ ու զարմանք են ապրել, թե ինչու է նա սպանվել։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում