Արտաքին 5 տարի առաջ - 14:22 16-10-2021

Դերասան Շոն Փենն ամուսնալուծվում է երիտասարդ կնոջից՝ հարսանիքից 1 տարի անց

Հոլիվուդյան դերասան Շոն Փենի կինը՝ Լեյլա Ջորջը, մտադիր է ամուսնալուծվել: Այս մասին հաղորդում է TMZ տաբլոիդը:

Փենն ու Ջորջն ամուսնացել են անցյալ տարի, նրանց միջև 32 տարվա տարիքային տարբերություն կա:

Այս պահին նրանց ամուսնալուծության պատճառը չի նշվում: Հայտնի է, որ ավստրալացի դերասանուհին արդեն պատրաստել է ամուսնալուծության փաստաթղթերը:

Ամուսնալուծության ծրագրերի մասին ծանուցագիրը ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, ուղարկվել է Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան:

Շոնը և Լեյլան ամուսնացել են անցյալ տարվա հուլիսին, արարողությունը տեղի է ունեցել նրանց տանը՝ ընտանեկան շրջանում: Սակայն նրանք սկսել էին հանդիպել 2016 թվականին: Զույգը ընդհանուր երեխաներ չունի:

Շոն Փենն այժմ 61 տարեկան է, իսկ Լեյլա Ջորջը՝ 29:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան