Արտաքին 5 տարի առաջ - 09:10 16-10-2021

Ավստրալիայում մրգի հոտի պատճառով հրշեջների են կանչել

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում առևտրի կենտրոնում գազի արտահոսքի պատճառով հրշեջների են կանչել: Հոտի աղբյուրը, սակայն, դուրիան պտուղն է եղել, հաղորդում է The Guardian-ը:

Հրշեջներն առևտրի կենտրոնում գազի արտահոսքի օջախն են փնտրել, սակայն, ավելի ուշ պարզվել է, որ գազի հոտը արևադարձային դուրիան մրգից է:

«Կարճատև որոնումներից հետո հրշեջները հաստատեցին, որ միջադեպի պատճառն իրականում դուրիան պտուղն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դուրիանը հարավ-արևելյան Ասիայի արևադարձային անտառներում աճող պտուղ է՝ շատ սուր և յուրահատուկ հոտով: Ասիայում այն արգելվում է ուտել որոշ հյուրանոցներում և հասարակական տրանսպորտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով