Ներքին 5 տարի առաջ - 18:04 15-10-2021

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 15-ին շարունակում է քննել Քոչարյանի և մյուսների գործի (սահմանադրական կարգի տապալման գործի) կարճման դեմ բերված բողոքները։

Պաշտպանն ընդգծեց, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը` արդար։

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։ Մի մարդ, որն ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու դատավոր Հովակիմյանի անկողմնակալության վերաբերյալ։ Դատավորը հայտնեց, որ մինչ այս պահը տեղեկացված չի եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։

«Դուք ինձ համար բացահայտում արեցիք այսօր։ Հայտարարում եմ, որ մինչ այս պահը տեղեկացված չեմ եղել, որ պարոն Ջհանգիրյանի կողմից եմ ներկայացվել այդ պատվավոր մրցանակին»,- ասաց Հովակիմյանը։

Ալումյանը նաև շեշտեց, որ մինչ պարգևատրումը որևէ կասկած չի ունեցել դատավորի անկողմնակալության վերաբերյալ։

Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացան միջնորդությանը։

Ալումյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 18։00-ին` ժամը 10։55-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում