Ներքին 5 տարի առաջ - 16:23 15-10-2021

Չարենցը ֆրանսերեն է թարգմանվում

Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ եւ Եղիշե Չարենցի թանգարանի հետ համագործակցությամբ` ֆրանսերեն են թարգմանվում Չարենցի բանաստեղծությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն: Նա նշել է, որ թարգմանությունն իրականացնում է է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերենի լավագույն մասնագետներից մեկը: Նաեւ հավելել է, որ Չարենցի ֆրանսերեն բանաստեղծությունների հատորը լույս կտեսնի 2022թ: Այդ տարին հոբելյանական է բանաստեղծի համար. լրանում է նրա ծննդյան 125-ամյակը: Պարոն Նարժոլեն հավելել է, որ Ֆրանսիայի դեսպանությունը հավատարիմ` նախագահ Մակրոնի հայտարարությանն ու պատրաստակամությանը, սիրով է համագործակցում Հայաստանի հետ մշակութային ժառանգության ոլորտում: Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականը թվարկել է բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են Ժամանակակից արվեստի թանգարանի, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի եւ մյուս այլ մշակութային հաստատությունների հետ: Ամենավերջինը «Հայաստան-Ֆրանսիա. Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցադրությունն է ՀՀ մարզերում եւ Երեւանում: Ի թիվս այլնի, նոր լույսի ներքո են ներկայացվում ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուն եւ Ժանսեմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան