Ներքին 5 տարի առաջ - 14:31 15-10-2021

Բանակցային գործընթացում մենք ունենք լուրջ խնդիրներ․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Պուտին-Փաշինյան և Մինսկի խմբի ձևաչափում հանդիպումներին։ Ըստ նրա, որևէ արժեքավոր տեղեկատվություն այդ հանդիպումների արդյունքներից չկա։ Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացում որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին բանակցային գործընթացում մենք ունենք խիստ լուրջ խնդիրներ։

Ըստ Մամիջանյանի, խնդիրների հիմնական պատճառն այն է, որ երկրի համար մեկ բանակցողը բոլոր հնարավոր հարթակներից խոսում է խաղաղությունից։

«Եթե քո երկրի տարրածքում արդեն մի քանի ամիս է թշնամին ներխուժել ու տնավորվել է, եթե մինչև օրս քո խաղաղության կոչերին պատասխանում են երեկվա միջադեպի նման միջադեպով, ապա խոսել այն մասին, որ քո երկիրն անվտանգ է, առնվազն անմտություն է»,- ընդգծում է Հայկ Մամիջանյանը։

Նա հիշատակեց նաև առավոտյան ադրբեջանական կողմից մեր սանիտարական մեքենան գնդակոծելու փաստը։ Ըստ նրա, նման պայմաններում խաղաղությունից խոսլեը չի տեղավորվում որևէ տեսակի տրամաբանության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով