Արտաքին 5 տարի առաջ - 13:22 15-10-2021

Հայտնի է երկարակեցության համար պիտանի, տոքսինների և խոլեստերինի դեմ պայքարող միրգը

Այս միրգը, որը պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար նյութեր, կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած (չիր): Ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության տվյալների, թուզը հարուստ է կալցիումով, երկաթով, մագնեզիումով, մանգանով, ցինկով, կալիումով, ինչպես նաև A, E, K վիտամիններով:

Թուզը պեկտինի (լուծվող մանրաթել) լավ աղբյուր է: Ըստ ուսումնասիրություններից մեկի, դա կարող է կապված լինել օրգանիզմում «վատ» խոլեստերինի (LDL) մակարդակի նվազման հետ, որն առնվազն անհրաժեշտ է երկարակեցության համար, քանի որ ցածր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի մեծ քանակությունը կարող է մեծացնել որոշ վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը:

Նատրիումի բարձր պարունակությամբ սննդակարգի հետևող մարդիկ կարող են տառապել կալցիումի կորստի ավելացումից, գրում է Public Health Nutrition-ը՝ հետազոտություններից մեկին հղումով: Գիտական ​​աշխատանքում, մասնավորապես խոսվում է այն մասին, որ թզում կալիումի բարձր պարունակությունը կարող է նվազագույնի հասցնել կալցիումի կորուստը, միևնույն ժամանակ օրգանիզմից աստիճանաբար հեռացնելով միզաթթուն և վնասակար տոքսինները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»