Արտաքին 5 տարի առաջ - 12:58 15-10-2021

Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից

Թուրքիան մինչև 2024 թվականը հավելյալ գազ կստանա Ադրբեջանից, ինչը թույլ կտա առանց խնդիրների հաղթահարել էներգակիրների մատակարարման հարցում առաջ եկած համաշխարհային ճգնաժամը։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, փոխանցում է ermenihaber-ը:

Թուրք նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մատակարարվելիք 11 միլիարդ խորանարդ մետր հավելյալ բնական գազ գնելու մասին։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։

Դյոնմեզը նաև հերքել է այն պնդումները, թե Թուրքիան թանկ է վճարում գազի դիմաց։ «BOTAŞ-ի գնած բնական գազի գինը համապատասխանում է միջազգային շուկայում առկա ցուցանիշներին և ցածր է 1300 դոլլարից»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով