Արտաքին 5 տարի առաջ - 11:59 15-10-2021

Եվրոպական երկրները սկսել են սպառել պահեստավորված գազը

Եվրոպական մի շարք երկրներում սկսել են սպառել ստորգետնյա պահեստարանների գազի պաշարները: Այս մասին հաղորդում է «Ինտեսրֆաքս»-ը՝ հղում անելով Gas Infrastructure Europe-ի տեղեկատվությանը:

Կազմակերպության հոկտեմբերի 13-ի տվյալներով, սեզոնի ընթացքում առաջին անգամ գազի սպառումը 70%-ով գերազանցել է ներմղման ծավալները:

Ենթադրաբար, Ավստրիան, Չեխիան, Ֆրանսիան և Գերմանիան արդեն սպառում են պահեստարանների գազի պաշարները:

Ենթադրվում է, որ հոկտեմբերի սկզբից պահեստավորված գազ են սպառում նաև Հունգարիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Սլովակիան:

Հետագայում, կախված որոշ երկրներում եղանակային պայմաններից, գազի ներմղումը կարող է շարունակվել:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Ռուսաստանը լիովին կատարում է գազի պայմանագրերը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ եղել և մնում է Եվրոպայում և Ասիայում իր սպառողների համար գազի հուսալի մատակարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան