Ներքին 5 տարի առաջ - 11:38 15-10-2021

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Եվրասիական կանանց համաժողովին եւ ելույթ ունեցել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրասիական կանանց համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:

Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։

Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ:

Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին` հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում:

Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում