Արտաքին 5 տարի առաջ - 10:22 15-10-2021

Michelin-ի աստղեր են ստացել Մոսկովյան ինը ռեստորան

Մոսկովյան ինը ռեստորան ընդգրկվել է աշխարհում ամենահայտնի և ազդեցիկ Michelin գաստրոնոմիկ վարկանիշում, հաղորդում է Gazeta ru-ն:

«Աստղ ստանալը իսկական ձեռքբերում է: Եվ Մոսկվան շատ կհպարտանա այս ռեստորաններով»,- ասել է միջոցառման համահաղորդավար, Michelin-ի միջազգային զբոսավարների տնօրեն Գվենդալ Փուլենեքը:

Մեկ աստղով վարկանիշում են հայտնվել՝ «Սելֆի», «Բելուգա», «Գրանդ Գրու», «Վայթ Ռաբիթ», «Բիոլոջի», «Սախալին» և CABBA ռեստորանները:

Երկուական աստղ են ստացել Artest Chef's table և Twins Garden ռեստորանները:

Ըստ Michelin Russia-ի հաղորդակցության գծով տնօրեն Օլգա Սերկովայի, այս ռեստորանային ուղեցույցի մեթոդաբանությունն անփոփոխ է, թափանցիկ և ամբողջ աշխարհում գործում է արդեն ավելի քան 120 տարի: Գնահատումը կատարում են անկախ տեսուչները՝ Michelin խմբի աշխատակիցները: Նրանք խստորեն պահպանում են անանունությունը և էթիկայի խիստ կանոնները, ինչպիսիք են, օրինակ, սննդի համար վճարելը:

Ընդ որում, ճաշատեսակի որակը գնահատելու հինգ չափանիշ կա: Խոսքը բաղադրիչների որակի և ծագման, շեֆ-խոհարարի հեղինակային ոճի, վարպետության ու տեխնիկայի, համային հավասարակշռության մասին է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»