Ներքին 5 տարի առաջ - 14:51 14-10-2021

Ինչու են ՔՊ-ականները վախեցած Սյունիքում ՏԻՄ ընտրություններից

Հոկտեմբերի 17–ին Սյունիքի Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաեւ «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ: Վերջինս բավականին ընդունված է իր համայնքում եւ կալանավորումից հետո նրա վարկանիշն էլ ավելի է աճել: Oragir.news-ի տեղեկություններով,իշխանությունները մտավախություն ունեն,որ ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը կարող է պարտվել Առուշանյանին,դրա համար որոշել են վարչական ռեսուրս կիրառել, սպառնալ մարդկանց՝ աշխատանքից ազատել: Բոլոր պետական հիմնարկներին խստորեն հրահանգված է ձայները տալ ՔՊ-ին: Ըստ մեր աղբյուրի, իշխանությունների ներկայացուցիչները հատկապես վերջին օրերին գորիսեցիների հետ հանդիպումների ժամանակ տեղացիներին մոլորեցնելով՝ հայտարարում են,որ անիմաստ է Առուշ Առուշանյանին ընտրելը, քանի որ անգամ ընտրվելուց հետո նա մնալու է կալանքի տակ: Նշենք, որ Վլադիմիր Աբունցը Մեղրու մաքսային կետի նախկին պետն է, որը 2019 թվականի մարտի 8-ից չի աշխատում։ Սյունեցիների պնդմամբ, ի տարբերություն Առուշ Առուշանյանի, նա չունի համակիրների մեծ բանակ եւ միակ հույսը իշխանությունների միջամտությունն է ընտրական գործընթացներին: Ինչ վերաբերում Տեղ համայնքի ՔՊ համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցին, որը մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, նա էլ օրերս կաթված է ստացել եւ հոսպիտալացվել է: Հավելենք, որ ընտրությունների արդյունքում Գորիս համայնքի ավագանին ունենալու է 21, իսկ Տեղը և Տաթևը՝ 15-ական անդամ:

Արեգ Արևան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան