Արտաքին 5 տարի առաջ - 13:14 14-10-2021

Թեհրանը հերքում է իրանցի վարորդների ազատ արձակվելու տեղեկությունը

Պաշտոնական Թեհրանը հերքում է իրանցի երկու վարորդների ազատ արձակվելու մասին տեղեկությունները:

Ադրբեջանի իշխանությունների կողմից իրանական բեռնատարների՝ մեկ ամիս առաջ ձերբակալված երկու վարորդների ազատ արձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

ISNA գործակալության փոխանցմամբ՝ նա պարզաբանել է, որ «Իրանի հետ խորհրդակցություններից հետո երկու իրանցի բանտարկյալներ Ադրբեջանից կտեղափոխվեն Իսլամական Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար»: «Այս երկու անձինք ոչ մի կապ չունեն ձերբակալված վարորդների հետ»,- ընդգծել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ «այդ հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»:

Երեկ ավելի վաղ Fars գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել իրանական բեռնատարների երկու վարորդներին, որոնք մեկ ամիս առաջ ձերբակալվել են ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի