Ներքին 5 տարի առաջ - 10:03 14-10-2021

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել:

Մարզման ընթացքում մշակվել են հնարավոր խախտումների կանխման, սադրիչ գործողությունների և դիտակետի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ:

Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաև ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաև թիրախների հետախուզման ու կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները:

«Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում։ Մշակվել են տարբեր սցենարներ, ինչը անձնակազմին թույլ է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում հմտորեն գործել: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ ևըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի