Ներքին 5 տարի առաջ - 21:21 13-10-2021

Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին» հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։

Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Շրջանառվում է նաև, որ հուշագիրը, 2020-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և ադրբեջանի ՊՆ նախարարները։

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։

Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։

Սա պետք է նաև անհապաղ դառնա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։

Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը՝ հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք մերն են»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի