Արտաքին 5 տարի առաջ - 15:18 13-10-2021

Սոբչակի վարորդին ավտովթարի գործով կպաշտպանի Սնոուդենի փաստաբանը. «Ъ»

Mercedes-ի վարորդ Օլեգ Ցոյին, ով Քսենիա Սոբչակին տեղափոխում էր Սոչիի օդանավակայան և հայտնվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, դատարանում կպաշտպանի փաստաբան Անատոլի Կուչերենան: Այս մասին գրում է «Ъ»-ը:

Ինչպես նշում է պարբերականը, Կուչերենան Ռուսաստանի հասարակական պալատի անդամ է, ՌԴ ՆԳՆ-ին կից Հասարակական խորհրդի նախագահ և երկրի ամենաթանկ փաստաբանների պաշտոնական վարկանիշում չորրորդ տեղում է:

Տարբեր ժամանակներում Կուչերենան ներկայացնում էր Էդվարդ Սնոուդենի, Նիկիտա Միխալկովի, Իոսիֆ Կոբզոնի և Սուլեյման Քերիմովի շահերը:

Կուչերենան նաև եղել է «Հանգստի սենյակ» ծրագրի հյուրը, որը վարում էր Քսենիա Սոբչակի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Ադլեր և Կրասնայա Պոլյանա մայրուղու վրա: Մեքենան, որով Սոբչակը ուղևորվում էր օդանավակայան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային, որն այնուհետև հարվածել է միկրոավտոբուսին: Volkswagen-ի ուղևոր Եկատերինա Տարասովան մահացել է, երկրորդ ուղևորին և վարորդին հոսպիտալացրել են: Միկրոավտոբուսի ուղևորները չեն տուժել:

Mercedes-ի վարորդ Օլեգ Ցոյը խոստովանել է մեղքը, նրան ենթարկել են տնային կալանքի: Սոբչակին և նրա ուղեկիցներին, ովքեր նրա հետ նույն մեքենայում էին, կանչել են հարցաքննության:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան