Ներքին 5 տարի առաջ - 11:36 13-10-2021

Հնդկաստանը կարող է խոշոր ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայաստան վկայում է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև օրեցօր խորացղ ու ընդլայնվող հարաբերությունների մասին։ Այս մասին այսօր Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Անկասկած այս այցը կխթանի հայ–հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում, և սա բխում է երկու երկրների շահերից»,– ասաց Միրզոյանը` արձանագրելով, որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և որ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Նրա խոսքով` Հնդկաստանը` որպես արագ զարգացող ու խաղաղասեր պետություն, կարող է խոշոր ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության, խաղաղության ու զարգացման հարցում։

«Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումն ու շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում»,– ասաց ԱԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում 2021թ–ի մայիսին Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ–ն պետք է հետ քաշվի ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը`Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով»,–ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նաև հայտարարեց, որ Հայաստանի ու Հնդկաստանի դիրքորոշումներըբ համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության ու վարձկան ահաբեկիչների` հակամարտության գոտիներ տեղափոխելու անթույլատրելիության հարցերում։

Միրզոյանը նաև գոհունակութոյւն հայտնեց հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների առիթով։

Նրա խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը շարունակելու, փոխադարձ աջակցության վերաբերյալ։

«Այս տարի մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է լրանում` հոբելյան է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք քաղաքական, տնտեսական, պաշտպանական ու մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»