Արտաքին 5 տարի առաջ - 19:07 12-10-2021

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել ստանձնել 2014 թ․ Boeing-ի վթարի պատասխանատվությունը

Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին 2014 թվականի ամռանը Դոնբասի երկնքում մալազիական Boeing-ի կործանման պատասխանատվությունն ստանձնել: Այս մասին ասված է Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ: Այն տեղի է ունեցել Կիեւում հոկտեմբերի 12 -ին:

ԵՄ երկրների և Կիևի առաջնորդները նաև կոչ են արել Մոսկվային գործադրել բոլոր ջանքերը՝ վթարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունները եւ ընդգծել Մինսկի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը:

Դոնբասում զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան 7 տարի: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքի մի մասը վերահսկվում է անջատողականների կողմից: Ուկրաինան և Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են անմիջական ռազմական աջակցության մեջ: Մոսկվան կտրականապես հերքում է դա:

Անցյալ ամառվանից հակամարտության գոտում պաշտոնապես հաստատվել է հրադադարի ռեժիմը, սակայն գնդակոծությունները շարունակվում են: Հրադադարի տարվա ընթացքում, ըստ ուկրաինական կողմի, զոհվել է 45 զինծառայող: Կան քաղաքացիական զոհեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում