Արտաքին 5 տարի առաջ - 14:55 12-10-2021

Լատվիայում չպատվաստված կենսաթոշակառուներին զրկել են նպաստից

Լատվիայի իշխանությունները որոշել են €20-ի չափով նպաստ վճարել տարեց մարդկանց՝ որպես կոմունալ ծառայությունների վճարների ավելացման փոխհատուցում, ինչը պայմանավորված է Եվրոպայում էներգառեսուրսների արժեքի բարձրացմամբ, փոխանցում է Delfi-ն:

Սակայն, ինչպես հայտարարել է Լատվիայի վարչապետ Կարինշին Կրիշյանիսը, նպաստ կստանան միայն այն թոշակառուները, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ: Նրա խոսքով՝ տարեց մարդիկ մտնում են ռիսկի խմբի մեջ՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, ուստի նրանց անհրաժեշտ է մոտիվացիա պատվաստվելու համար:

Միևնույն ժամանակ, կենսաթոշակառուներն իսկապես նպաստների կարիք ունեն, քանի որ գազի գինը Եվրոպայում գերազանցել է 1100 դոլարը 100 խորանարդ մետրի դիմաց: Ինչպես սպասվում է, Լատվիայի կառավարության կողմից վճարումները կկատարվեն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող