Արտաքին 5 տարի առաջ - 13:09 12-10-2021

Չեխիան ճանաչել է կորոնավիրուսի դեմ պատվաստման վրացական վկայագրերը

Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը ճանաչել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վրացական վկայագրերը: Այս մասին հաղորդվում է Վրաստանում Չեխիայի դեսպանատան կայքում:

Ըստ դիվանագիտական ​​ներկայացուցչության, վկայագիրը պետք է համապատասխանի Առողջապահության նախարարության կողմից սահմանված պայմաններին: Ամբողջական պատվաստումից պետք է անցած լինի առնվազն 14 օր, վկայագիրը պետք է համապատասխանի հրապարակված օրինակին:

«Պատվաստումը պետք է կատարվի հաստատված (EMA, WHO) պատվաստանյութով՝ Vaxzevria (AstraZeneca), Spikevax (Moderna), Comirnaty (Pfizer/BioNTech) և Janssen»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշված պատվաստանյութերից Վրաստանում ներկայումս օգտագործվում է միայն Pfizer-ի պատվաստանյութը:

Ըստ դեսպանատան, պատվաստված անձինք, որոնց վկայագրերը համապատասխանում են Առողջապահության նախարարության կողմից սահմանված պայմաններին, կարող են Չեխիա մեկնել առանց վիզայի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»