Ներքին 5 տարի առաջ - 23:59 11-10-2021

Այս պահին, համենայնդեպս, Հայաստանի իշխանությունն իրադրությանը հակազդելու ցանկություն և կամք չունի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահար խմբերի ակտիվությունն առաջին հերթին հիշեցնում է 2010-11 թթ. սադրանքները։

Երբ այս ամենը վերլուծում ես Նախիջևանում, Ադրբեջանի տարբեր շրջաններում և Արցախի բռնազավթված հատվածներում հատուկ նշանակության ստորաբաժանումների տարբեր մասշտաբի զորավարժությունների համատեքստում, ապա իրադրային համեմատությունն առավել իրատեսական է դառնում։

Հատկապես 2010 թվականներից հետո, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները և դրանց կազմում գործող դիպուկահար խմբերն ուսումնական փուլն անցնելուց հետո քննությունն անցկացնում էին Հայաստանի կամ Արցախի սահմանագծին։ Այդ փուլերում սահմանին տարբեր բնույթի սադրանքների ծավալը կտրուկ աճում էր։
Դրանց խնդիրը մեկն էր՝ նյութական կամ մարդկային առումով վնաս կամ կորուստ հասցնել հայկական կողմին։

Ներկայումս որոշակի հիմքեր կա պնդելու, որ Ադրբեջանն այս փուլում շարժվում է իր հայտնի մոտեցումներով՝ սահմանագծին պահպանել լարվածությունը, վնաս հասցնել հայկական կողմին՝ ուսումնական գործընթացներն էլ օգտագործելով «փորձարկումներ, մարզումներ» իրականացնել իրական պայմաններում։

Իսկ թե ինչ կերպ սրան պետք է հակազդի հայկական կողմը՝ կանդրադառնամ մեկ այլ առիթով։

Այս պահին, համենայնդեպս, Հայաստանի իշխանությունն իրադրությանը հակազդելու ցանկություն և կամք չունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով