Ներքին 5 տարի առաջ - 14:11 11-10-2021

Հայաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ նախորդ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրված բժշկական օգնությունն ու հույս հայտնել, որ այս այցը հատկապես խթան կհաղորդի Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական մեծ ներուժի բացահայտմանն ու դրա իրագործման պլանավորմանը։

Հարիբ Սաիդ ալ-Ամիմը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ԱՄԷ-ում Վերահսկիչ պաատի գործունեությունն ու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ։
Նախարար Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն նոր մարմինների գործունեությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-ին։ Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։

Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի