Ներքին 5 տարի առաջ - 11:49 11-10-2021

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 70 ուխտավորի այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ անհրաժեշտ սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան են ուղեցել մոտ 70 ուխտավորի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան