Արտաքին 5 տարի առաջ - 18:16 10-10-2021

Չեխիայի նախագահին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին տեղափոխել են Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ հղում անելով հոսպիտալի տնօրեն Միրոսլավ Զավորալին, որը նաև Զեմանի բուժող բժիշկն է:

«Առանց նրա համաձայնության չեմ կարող հայտնել հիվանդի ախտորոշման մասին», - ասել է բուժհաստատության ղեկավարը:

Այս շաբաթ Զավորալը երկու անգամ այցելել է 76-ամյա Զեմանին և նրան խորհուրդ տվել հոսպիտալացվել, սակայն քաղաքական գործիչը հրաժարվել էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայի նախագահը ՏԻՄ ընտրություններից հետո տեղափոխվել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այն մասին, որ Զեմանը հիվանդացել է, հայտնի է դարձել հոկտեմբերի 8 -ին: Նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկի խոսքով, պետության ղեկավարը երկու շաբաթ հիվանդ է եղել: Այդ օրերին նա բուժվում էր ամբուլատոր հիմունքներով՝ պարբերաբար ենթարկվելով բժշկական հետազոտությունների:

Վատ ինքնազգացողության պատճառով՝ Զեմանը չէր ներկայացել ընտրատեղամաս և խորհրդարանական ընտրություններին քվեարկել էր՝ քվեաթերթիկը գցելով շարժական արկղի մեջ՝ Լանա ամրոցի իր նստավայրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ