Արտաքին 5 տարի առաջ - 23:19 09-10-2021

Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ ճանապարհի ստեղծմանը

Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին շաբաթ օրը ասել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին:

«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- մեջբերում է ILNA գործակալությունը: Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը գնում է նոր միջանցքի՝ Գորիս - Կապան մայրուղու մոտակա այլընտրանքային ճանապարհի, որի շուրջ էլ կողմերը համաձայնության են եկել»:

Նա նշել է, որ այսօր կա Իրանը Երեւանի հետ կապող երթուղի: «Այս ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, ըստ վերջին փոփոխությունների, համարվում է Ադրբեջանի մաս», - հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը գանձում է այս կարճ հատվածի [անցնելու] վճարները, որտեղ կա միայն մեկ անցակետ»:

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և բավարարում է նրանց կարիքները», - նշել է Խադեմին:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել էր Գորիս-Կապան այլընտրանքային մայրուղու կառուցման մասին, որի մի մասը անցել է Ադրբեջանին։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ադրբեջանական ոստիկանությունը, որը նույնպես անցակետ էր ստեղծել այս ճանապարհին, կանգնեցնում էր հայկական և իրանական մեքենաները և փաստաթղթեր էր պահանջում: Իրանական համարներով բեռնատարները նույնպես հարկեր են վճարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով