Ներքին 5 տարի առաջ - 22:47 09-10-2021

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 19։15-ի սահմաններում, նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Օլիդեյն էքսպրես» հյուրանոցային համալիրում, սակայն այդ օրը կնոջ հետ այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և սրտի կանգ է ունեցել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում