Ներքին 5 տարի առաջ - 21:21 09-10-2021

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ռուսական ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսական «Современные транспортные технологии» ընկերության ներկայացուցիչներ Ալեկսեյ Օվչերենկոյին, Դմիտրի Պիժիկովին և Ռուսլան Վինոնկուրովին։

Փոխնախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ռուսական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը հայկական շուկայում: Սիմոնյանը ծանոթացել է ընկերության առաջարկներին՝ մեքենաների վաճառքի, լիզինգով ՀՀ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին ներկայացվող ծրագրերի մասին։

Նախարարի տեղակալը մի շարք հարցեր քննարկելուց հետո հյուրերին ուղեկցել է հանդիպման ՀՀ-ում ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են վաճառվող ավտոմեքենաները, վաճառքի պայմանները և փաթեթները, միմյանց ուղղվել են հարցեր։

Կողմերը փոխանակել են կոնտակտային տվյալներ հետագա համագործակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի