Արտաքին 5 տարի առաջ - 17:19 09-10-2021

Գերմանիան և Ֆրանսիան Լեհաստանից պահանջել են պահպանել ԵՄ կանոնները

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը աջակցություն են հայտնել Եվրահանձնաժողովին՝ օրենքի գերակայության վերաբերյալ Եվրամիության հետ Լեհաստանի վեճի ֆոնին, հաղորդում է DW-ն:

«Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Լեհաստանի Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 7-ի որոշման մասին, հիշեցնում ենք, որ ԵՄ անդամակցությունն ուղեկցվում է ընդհանուր արժեքներին և կանոններին լիակատար և անվերապահ հանձնառությամբ»,- ասվում է Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ համատեղ հայտարարության մեջ:

«Դրանց նկատմամբ հարգանքը և դրանց պահպանումը պետք է ապահովի յուրաքանչյուր անդամ երկիր, ինչը, բնականաբար, վերաբերում է նաև ԵՄ-ում կենտրոնական տեղ զբաղեցնող Լեհաստանին»,- ասվում է փաստաթղթում:

Ընդ որում, ընդգծվում է, որ խոսքը ոչ միայն բարոյական, այլև իրավական պարտավորությունների մասին է:

«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Եվրոպական հանձնաժողովին, որպեսզի նա, որպես պայմանագրերի պահապան, երաշխավորի եվրոպական իրավունքի պահպանումը»,- եզրափակել են գերմանացի և ֆրանսիացի նախարարները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան