Արտաքին 5 տարի առաջ - 17:12 09-10-2021

Համացանցում է հայտնվել Բաթումիում բնակելի շենքի փլուզման տեսանյութը

Վրաստանի Բաթումի քաղաքում բնակելի շենքի մասնակի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում: Համապատասխան կադրերը հրապարակվել են Twitter-ում:

Հոլովակում երևում է, թե ինչպես է շենքի պատը սկսում ներքևից դանդաղ փլվել, իսկ հետո ամբողջովին փլուզվում է: Պատահարից հազիվ է փրկվել մոտակայքում գտնվող մի տղամարդ:

Ըստ վերջին տվյալների, որոնք հաղորդել է աջարական հեռուստաալիքը, փրկարարները փլատակների տակից հանել են չորս զոհվածների մարմինները: Հայտնաբերված առաջին զոհը տարեց կին է: Ավելի ուշ հայտնաբերել են երկու տղամարդու և մեկ դեռահասի մարմինները:

Ինչպես նշվում է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավելի քան 15 ժամ: Այս պահին փրկվել է հինգ մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մեկ երիտասարդ կին:

Բացի այդ, կապ է հաստատվել փլատակների տակ գտնվող ևս երկու անձի հետ: Ճշտվում է նրանց գտնվելու վայրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով