Արտաքին 5 տարի առաջ - 16:22 09-10-2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրաքննության է ենթարկվել շոտլանդական վիսկին «սուրբ ջուր» անվանելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը գրաքննության է ենթարկվել Վատիկանի աշխատակիցների կողմից՝ շոտլանդացի սեմինարիստների մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ շոտլանդական վիսկին «սուրբ ջուր» անվանելու համար, հաղորդում է Express պարբերականը:

Ըստ «Քահանաների դպրոց» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Թոնի Քիրնիի, նկարահանման հրապարակում Ֆրանցիսկոս I-ին մեկ շիշ վիսկի են նվիրել, որից հետո նա «բոլորիս հետ իջել է երկիր»:

«Երբ նրան տվեցին շիշը, պարզապես օգնականին հանձնելու փոխարեն, ինչպես սովորաբար անում է նվեր ստանալու դեպքում, վերցրեց այն և ասաց «questa e la vera acqua santa»,- պատմել է Քիրնին:

Իտալերենից թարգմանաբար Ֆրանցիսկոս I-ի այս արտահայտությունը նշանակում է «իսկական սուրբ ջուր»: Քերնիի խոսքով, այս կատակը մեղմել է նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, սակայն Վատիկանում գտել են, որ այդ հատվածը չպետք է հայտնվի թողարկման տարբերակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»