Արտաքին 5 տարի առաջ - 14:43 09-10-2021

Վրաստանի վարչապետը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ Բաթումիում զոհվածների

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել` ի հիշատակ Բաթումի քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման ժամանակ զոհված մարդկանց: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Քաղաքական գործիչը ցավակցություն է հայտնել ողբերգության զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Նրա խոսքով, պետությունը բոլոր տեսակի օգնություն կտրամադրի տուժածներին:

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տան փլուզման համար պատասխանատուները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում հոկտեմբերի 8-ի առավոտյան փլուզվել էր բնակելի շենքի մի հատվածը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են ավելի քան 20 ժամ: Պատահարի զոհ է դարձել վեց մարդ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը