Արտաքին 5 տարի առաջ - 12:50 08-10-2021

Բրիտանացի համաճարակաբանը մեկնաբանել է COVID-19-ի նոր ախտանշանների վերաբերյալ տվյալները

Լոնդոնի թագավորական քոլեջի համաճարակաբան պրոֆեսոր Թիմ Սպեկտորը մեկնաբանել է հանրաճանաչ Reddit համացանցային ֆորումի օգտատերերի COVID-19-ի նոր, անսովոր ախտանշանների մասին հաղորդումները: Այս մասին նա հայտարարել է VICE-ին տված հարցազրույցում:

Շատ օգտատերեր սկսել են բողոքել մատների մաշկի չորությունից, եղնջատենդից (մալաքոր), պզուկներից, ինչպես նաև անքնությունից և գիշերային մղձավանջներից:

Համաճարակաբանն ասել է, որ մաշկաբանական խնդիրների հետ կապված ախտանշանները բավականին տարածված են, ընդ որում, հատկապես վիրուսի վաղ շտամներում, այսպես կոչված «քովիդային մատների» դեպքերը զգալիորեն ավելի շատ էին, քան հիմա: Միևնույն ժամանակ, տեղեկություններ այն մասին, որ COVID-19-ից մատների մաշկը կարող է չորանալ այնպես, ասես դրանք երկար ժամանակ ջրի մեջ են եղել, գիտնականները չունեն:

«Սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է: Ի վերջո, այս վիրուսը հսկայական թվով ախտանշաններ ունի»,- ասել է մասնագետը:

Իսկ քնի հետ կապված խնդիրները պրոֆեսոր Սպեկտորը կապել է սթրեսի և ոչ թե բուն վիրուսի հետ՝ չբացառելով նաև «վարակի գործոնը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ