Արտաքին 5 տարի առաջ - 12:08 08-10-2021

Վարշավայի դատարանը ճանաչել է Լեհաստանի իրավունքի գերակայությունը ԵՄ իրավունքի նկատմամբ

Լեհաստանի սահմանադրության դրույթների նկատմամբ եվրոպական իրավունքի գերակայության նորմը չի համապատասխանում երկրի նորմերին: Նման որոշում է կայացրել Լեհաստանի սահմանադրական դատարանը:

Ակտիվիստները, որոնք համաձայն չեն որոշմանը, դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ «Հակասահմանադրական դատարան» և «Մենք եվրոպացիներ ենք» պաստառներով:

Վարշավային քննադատողները կարծում են, որ ԵՄ օրենքի գերակայության վիճարկումը վտանգում է ոչ միայն Եվրամիությունում Լեհաստանի երկարաժամկետ ապագան, այլև հենց դաշինքի կայունությունը: Ի պատասխան, Լեհաստանի իշխանությունները ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին պնդումները պոպուլիզմ են անվանել:

Լրատվամիջոցները գրում են, որ դատարանի որոշումը կարող է ազդել ԵՄ վերականգնման հիմնադրամից Լեհաստանին մոտ 58 մլրդ եվրոյի չափով վարկերի և դրամաշնորհների հատկացման վրա: Վարշավան արդեն ներկայացրել է միջոցների բաշխման ծրագիրը, սակայն Բրյուսելը դեռևս չի հաստատել այն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով