Ներքին 5 տարի առաջ - 21:32 07-10-2021

Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել․ Արա Զոհրաբյանը

Յուրաքանչյուր քաղաքացի հենց ինքը պիտի որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։ Մենք դեմք ենք այդ պարտադրանքին։ Քաղաքացու ազատ կամքի դեմ չի կարող պարտադրանք լինել և վերջ։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնությունը առաջնորդող Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ նախաձեռնությունը դեմ է պարտադիր պատվաստմանն ու այս մասով նաեւ դիմել են դատարան՝ առողջապահության նախարարի հայտնի հրամանը անվավեր ճանաչելու հայցով։

«Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել։ Սա Սահմանադրությամբ ամրագրված շատ կարևոր երաշխիք է։ Բժիշկները վկայում են, որ պատվաստանյութերը մասսայական կիրառման համար անպայման պիտի անցնեն փորձակլինիկական պրոցես, իսկ այդ կլինիկական փորձարկումների համար առնվազն մի շատ կարեւոր բաղադրիչ է պետք՝ ժամանակ։ Դա սկզբից կենդանիների վրա է փորձարկվում, հետո՝ մարդկանց փոքր խմբի, հետո՝ մեծ, հետո նոր կիրառվում է մասսայական։ Բժիշկները պնդում են, որ առնվազն հինգ տարի է պետք հասկանալու համար, թե առհասարակ որևէ պատվաստանյութ իրենից ինչ վտանգ է առաջացնում, իսկ պատվաստանյութերը ընդամենը 1 տարեկան են, ինչպես քիչ առաջ ասացի լրագրողների հետ խոսելիս։

Պատվաստանյութը հինգից յոթ տարի հետո հնարավոր է մարդու համար բացասական հետեւանքներ առաջացնի։ Սահմանադրության երաշխիքը, կրկնում եմ, մեզ պաշտպանում է պատվաստման պարտադրանքից։ Առողջապահության նախարարը փաստացի մտել է օրենքով հարցի լուծման ենթակա դաշտ։ Մեր սահմանադրությունը ասում է, որ ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է միայն օրենքով սահմանափակվել ու այն էլ միայն սահմանադրության մեջ նշված նպատակներով։ Ստացվում է, որ նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Ստացվում է, որ առողջապահության նախարարը մեզ ստիպում է՝ տարբերակ չթողնելով։ Նախարարը առհասարակ իրավասու չէր նման հրաման ընդունելու»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ «Ազատ կամքը» օրեր առաջ հասարակության շրջանում ստորագրահավաք էր կազմակերպել, որն էլ այժմ՝ հանրահավաքին զուգահեռ, իրականացնում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»