Ներքին 5 տարի առաջ - 19:33 07-10-2021

Բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանությունից

Կառավարության առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից բերման ենթարկված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երկու երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանությունից։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Գոռ Սարգսյանի մասով նյութեր են նախապատրաստվում ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։ Ասում են, իբրև լրագրողների հետ խոսելու ընթացքում նա ծանր վիրավորանք է հասցրել վարչապետին։ Սակայն ոստիկանությունում որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեցին և կոնկրետ չնշեցին, թե որ բառն էր ծանր վիրավորանք։ Բայց քանի որ այսօր ոստիկանությունը ծառայում է մեկ մարդու և զբաղված է նրա պաշտպանությամբ, այսպես է ստացվում»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ երիտասարդները: Ոստիկանները նրանցից երկուսին բերման ենթարկեցին: Ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին բարձրախոսով խոսելիս, իսկ մյուսին՝ լրագրողների հետ զրուցելիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»