Ներքին 5 տարի առաջ - 22:07 06-10-2021

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպմանը փաստել են, որ «Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն իրենց վերջին հանդիպմանը փաստել ենք, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում չկա և չի էլ կարող լինել «Զանգեզուրի միջանցքի» թեմա: Այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ունեցած վերջին հանդիպմանը:

Միրզոյանը նշեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ գործընկերային, ջերմ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել՝ այդ պաշտոնում իր նշանակման հենց առաջին իսկ օրվանից: Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են մի շարք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

«Ուզում եմ նաև ասել, որ այս այցն ու մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ: Ես ողջունել եմ և կրկին ուզում եմ ողջունել Իրանի դիրքորոշումը՝ մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, և ընդհանրապես, այն բոլոր դրական ազդակները, որ ստանում են այս առնչությամբ»,-ասաց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարները խոսել են նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: «Այսինքն՝ ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ: Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,-ասաց նա:

Միրզոյանը ակնհայտ համարեց, որ Իրանը լուրջ տարածաշրջանային, նաև գլոբալ դերակատարում ունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան