Ավելին 5 տարի առաջ - 19:29 06-10-2021

Ռեշետովան խոստովանել է, որ Տիմատիից բաժանվելուց հետո իսլամ է ընդունել

Մոդել Անաստասիա Ռեշետովան, որը լույս աշխարհ է բերել ռեփեր Տիմատիի որդուն, հաստատել է, որ իսլամ է ընդունել: Նոր կրոնով տարված լինելու մասին վաղուց կասկածում էին նրա երկրպագուները՝ նշելով, որ նա հաճախ է գլխաշորեր և երկար, փակ զգեստներ կրում: Այնուամենայնիվ, դրա վերաբերյալ կասկածները դեռևս կային, քանի որ մոդելի սոցցանցի էջում «համեստ» լուսանկարների կողքին հայտնվում են կարճ, մարմինը գրկող կիսաշրջազգեստներով և լեգինսներով լուսանկարներ։

Ռեշետովային կրոնի մասին հարց են տվել բաժանորդները, և նա որոշել է ուղղակիորեն պատասխանել: Մոդելը հաստատել է, որ իսլամ է ընդունել, ինչպես նաև բացատրել է, թե ինչու չի հրապարակել այդ փաստը:

«Կարծում եմ, որ այն պետք է քննարկվի միայն ինձ ամենամոտ մարդկանց հետ», - ասել է նա:

Ռեշետովայի խոսքով՝ Տիմատիից բաժանվելուց հետո նա շարունակում է անընդհատ կապի մեջ լինել նրա հետ, որպեսզի միասին խնամեն որդուն: Նրա խոսքով՝ հայրը տղային տանում է իր մոտ, երբ ինքը զբաղված է լինում գործերով: Բացի այդ, տատիկներն ու պապիկները հաճախ են շփվում Ռատմիրի հետ, վստահեցրել է մոդելը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան