5 տարի առաջ - 13:31 06-10-2021

Խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել . հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբերի 5-ին ժամը 20։00-ի սահաններում ոստիկանության Կոտայքի բաժին տեղեկություն է ստացվել, որ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի անվան փողոցի շենքերից մեկում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ այդ նույն շենքի բակում վիճաբանություն է սկսվել 47-ամյա Վարդան Առաքելյանի և 29-ամյա Վահե Օսիպյանի միջև։Վերջինս հյուրընկալվել էր նույն շենքի բնակիչ 31-ամյա Սյուզաննա Ա-ին։ Վիճաբանությունը եղել է մեքենայի կայանելու հարցի շուրջ ։ Պարզվում է, որ Առաքելյանն առաջինն է հարվածել Վահե Օսիպյանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով Առաքելյանը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ահազանգողը հայտնել էր, որ հնչեցվել է մի քանի կրակոց, սակայն ոստիկանությունը պարզել է, որ եղել է ընդամենը 1 կրակոց։ Առաքելյանը ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով