Արտաքին 5 տարի առաջ - 10:38 06-10-2021

ՆԱՏՕ-ին չհաջողվեց համոզել Թուրքիային հրաժարվել С-400-ից. Սթոլթենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը չկարողացավ ազդել Անկարայի վրա և ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործումից: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում ելույթի ժամանակ:

Ինչպես նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի կողմից C-400-ի շահագործման հարցը շատ կարևոր է, քանի որ թուրքական ՀՕՊ-ը պետք է համատեղելի լինի ՆԱՏՕ-ի երկրների կողմից օգտագործվող այլ զենիթահրթիռային համակարգերի հետ: Սթոլթենբերգը Թուրքիային C-400-ի այլընտրանք է առաջարկել՝ ի դեմս ամերիկյան Patriot ԶՀՀ-ի կամ ֆրանս-իտալական SAMP/T համակարգի, սակայն Անկարան դեռևս չի համաձայնվել դրան:

Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքեր գործադրել Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Նա նաև նշել է Թուրքիայի ՝ որպես դաշինքի անդամ լինելու կարևորությունը, թեև որոշ դաշնակիցներ քննադատաբար են վերաբերվում Թուրքիայի հետ համագործակցությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան