Արտաքին 5 տարի առաջ - 10:08 06-10-2021

Իսրայելի հատուկ ծառայությունները Սիրիայում առևանգել են իրանցի գեներալին

«Մոսադի» աշխատակիցները, Սիրիայում հատուկ գործողության ժամանակ, հարցաքննության համար առևանգել են իրանցի գեներալին, հաղորդում է The Times of Israel-ը: Դա տեղի է ունեցել 35 տարի առաջ անհետացած օդաչու Ռոն Արադի ճակատագրի հանգամանքները հստակեցնելու գործողության շրջանակում: Իրանցի գեներալին Սիրիայից տարել են աֆրիկյան երկրներից մեկը, զրուցել նրա հետ և ազատ արձակել:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Քնեսեթում ելույթի ժամանակ, հայտարարել է, որ հատուկ ծառայությունները կատարել են 1986թ.-ին Արադի անհետացման հանգամանքները պարզելու առաջադրանքը: «Մոսադի» տնօրեն Դավիդ Բարնեան գործողությունն անվանել է «շատ համարձակ և բարդ»:

Ռոն Արադը 1986թ.-ին մասնակցել է Լիբանանում իրականացվող գործողությանը: Նրա ինքնաթիռը խոցվել է, իսկ ինքը՝ գերեվարվել է «Հեզբոլլահի» մարտիկների կողմից: Այնուհետև նրան տեղափոխել են Իրանի մայրաքաղաք, որից հետո՝ կրկին Բեյրութ: Իսրայելի հետախուզական ծառայությունների նախնական եզրակացությունների համաձայն, Արադը մահացել է 1990-ականների սկզբին՝ նրան անհապաղ բժշկական օգնություն չցուցաբերելու հետևանքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում