Արտաքին 5 տարի առաջ - 23:17 05-10-2021

Ադրբեջանում կարծում են, թե Իրանի՝ Նախիջևան թռիչքների արգելքը արվել է Հայաստանի թելադրանքով

Ադրբեջանական minval.az-ը հաղորդում է, որ պաշտոնական Թեհրանը ռազմական խողովակներով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելանք է դրել Նախիջևանի ուղղությամբ ռազմական ինքաթիռների թռիչքների վրա։

«Իրանի կողմից այս քայլը գնահատվում է որպես Ադրբեջանի նկատմամբ դավաճանության հերթական քայլ և այն, անտարակույս, արվել է Հայաստանի թելադրանքով» -գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։

Այնուհետև լուրի հեղինակը պարծենում է, թե իրանական այս քայլն առանձնապես լուրջ ազդեցություն չի ունենա Նախիջևանի ռազմական ստորաբաժանումների մատակարարումների վրա, քանի որ Բաքուն խիստ հազվադեպ է օգտագործում այդ երթուղին և գերադասում այլ օդային ճանապարհներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով