Արտաքին 5 տարի առաջ - 22:49 05-10-2021

ԱՄՆ-ում խոսվել է միջուկային ռումբի արտադրության մեջ Իրանի առաջընթացի մասին

Իրանը զգալի առաջընթաց է գրանցել իր միջուկային զարգացման գործում և կանգնած է միջուկային ռումբ ստեղծելու շեմին: Անանունության պայմանով այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ:

Աղբյուրի համաձայն՝ ընդամենը մի քանի ամիս է բաժանում Թեհրանին բեկումից և բավարար քանակությամբ հարստացված ուրանի ձեռքբերումից: «Բնականաբար, սա բավականին մտահոգիչ է», - հայտարարել է մամուլի խոսնակը:

Նա բացահայտել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Խուլաթայի հանդիպման թեման: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ​​լուծմանը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել այլ մեթոդներ՝ կանխելու միջուկային զենք արտադրող և տիրապետող այլ պետության առաջացումը:

«Մենք լիովին հանձնառու ենք երաշխավորելու, որ Իրանը երբեք չի արտադրի միջուկային զենք», - ասել է վարչակազմի ներկայացուցիչը: Նա չի հստակեցրել, թե արդյոք խոսքը ռազմական ուժի կիրառման մասին է, թե՝ ոչ:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հրաժարվել էր «վաղօրոք» չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մինչև միջուկային գործարքի վերսկսման համաձայնությունը: Այնուհետեւ, Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ կողմերն անհամբերությամբ սպասում են Վիեննայում բանակցությունների վերսկսմանը` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերադարձի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»