Ավելին 5 տարի առաջ - 23:59 05-10-2021

Ավելի քան 70 միլիոն օգտատեր գրանցվել է Telegram-ում՝ սոցիալական ցանցերում խափանումների պատճառով․ Դուրով

VKontakte-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ սոցիալական ցանցերում խափանումների ֆոնին Telegram մեսենջերի աճը կազմել է 70 միլիոն օգտահաշվով: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Telegram-ի օրական աճի տեմպերը նորմայից ավելի են գերազանցել: Մեկ օրվա ընթացքում մենք այլ հարթակներից հյուրընկալել ենք ավելի քան 70 միլիոն «փախստականի»: Ես հպարտ եմ, թե ինչպես մեր թիմը հաղթահարեց աննախադեպ աճը, քանի որ Telegram-ը շարունակում էր անթերի աշխատել մեր օգտվողների ճնշող մեծամասնության համար»,- գրել է Դուրովը:

Նա նշել է, որ Ամերիկայի մայրցամաքի որոշ օգտատերեր կարող են նկատել մեսենջերի դանդաղ արագություն՝ այս մայրցամաքներից նոր օգտվողների ներհոսքի պատճառով:

Ավելի վաղ Դուրովը անանուն հարցում էր կազմակերպել մեսենջերի արգելափակման և Facebook-ի ծառայությունների դադարեցման վերաբերյալ:

Facebook-ի ծառայությունների, այդ թվում Instagram-ի, WhatsApp-ի և Facebook Messenger-ի լայնածավալ ձախողում տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան։ Սոցիալական ցանցերն ու մեսենջերը չեն աշխատել մոտ 6 ժամ:

Դրանցից հետո խնդիրներ են նկատվել TikTok-ում և VKontakte-ում: Հետո վթարի են ենթարկվել Gmail-ը, Netflix-ը և Zoom-ը:

Լայնածավալ ձախողման մեկնարկից վեց ժամ անց Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp մեսենջերը աստիճանաբար սկսել են վերականգնել աշխատանքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով