Ներքին 5 տարի առաջ - 23:25 05-10-2021

Մանվել Գրիգորյանի որդու դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ Փաշինյանին վիրավորելու համար. բողոքին փոխարինում է գրառման «սքրինշոթը»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ առանց «տուժողի» բողոքի։ Այս անգամ էլ Փաշինյանի բողոքին փոխարինում է գրառման տեսապատճենը (սքրինշոթը)։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում քաղաքացին վարչապետի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել։

«Ձեռնարկվում են միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, նախապատրաստվում են նյութեր»,- հայտնելեն ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծվել է 137.1-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ընդ որում՝ թեև նշված հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել բացառապես «տուժող» կողմի բողոքի հիման վրա, ոստիկանությունում կարծես թե պրակտիկա է ձևավորվել, որ նյութերի նախապատրաստումը և քրեական գործի հարուցումն իրականացվում է սեփական նախաձեռնությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքում։

Հիշեցնենք՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը քննադատել էր առերեւույթ վիրավորանքը քրեականացնելու ՀՀ իշխանությունների քայլը՝ դա գնահատելով հեընթաց։ Կազմակերպությունը հայտարարությամբ էր հանդես եկել վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ քրեական գործ հարուցելուց հետո։

«Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»,-հայտարարել էր կազմակերպությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով