Արտաքին 5 տարի առաջ - 14:18 05-10-2021

Gulagu.net-ի հիմնադիրը հայտարարել է, որ ստացել է ռուսական բանտերում խոշտանգումների 40 գիգաբայթ տեսանյութ

Gulagu.net իրավապաշտպան նախագծի հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ստանալ հատուկ ծառայությունների «գաղտնի» տեսաարխիվ՝ Ռուսաստանի գաղութներում պահվող դատապարտյալների դաժան խոշտանգումների ձայնագրություններով:

Խոսքը ավելի քան քառասուն գիգաբայթ տեսանյութի մասին է: Օսեչկինի խոսքով, նրանք «ապացուցում են, որ ռուսական բանտերում գործում են ԱԴԾ-ի և Դաշնային քրեակատարողական ծառայության «զոնդերկոմանդո» գործակալներ, որոնք համակարգողների ցուցումով տանջում և բռնաբարում են բանտարկյալներին»: Բացի դրանից, զոհերը նկարահանված տեսակոմպրոմատների օգնությամբ հավաքագրվում են «խոշտանգիչ կոնվեյերին» հետագա մասնակցության համար, աշխատում են որպես «ստուկաչներ» և քննիչների կողմից նախապես պատրաստված ցուցմունքների ստորագրողներ:

Արխիվից առաջին տեսանյութը, որում բանտի նման սենյակում մի քանի հոգի բռնաբարում են մահճակալին կապված զոհին, հրապարակվել է «Վոտ տակ» պարբերականում: Ինչպես պնդում են, իրադարձությունները տեղի են ունեցել անցյալ տարվա փետրվարին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով