Արտաքին 5 տարի առաջ - 13:54 05-10-2021

Սահակաշվիլին Զելենսկուն ուղղված նամակում իրեն անվանել է «Պուտինի անձնական կալանավորը»

Վրաստանում ձերբակալված երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը խոստացել է, որ Կիևը բոլոր մակարդակներում կաշխատի Սահակաշվիլիին վերադարձնելու ուղղությամբ:

«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, ես խորապես հուզված եմ ձեր խոսքերից և իսկական, բարձր մակարդակի պետական ​​գործչի արձագանքից՝ Վրաստանում, կեղծ մեղադրանքներով, իմ անօրինական ձերբակալության և բանտարկության վերաբերյալ, որոնք, բացի Ռուսաստանից, աշխարհում ոչ ոք չի ճանաչում: Ես կյանքից առավել սիրում եմ իմ Վրաստանը, բայց շատ եմ սիրում նաև Ուկրաինան՝ իմ երկրորդ հայրենիքը, որտեղ անց եմ կացրել երկար տարիներ և որտեղ իմ ընտանիքն է ու ընկերները, և քաղաքացիությունը, որը ես շատ եմ գնահատում: Ամբողջ կյանքում հպարտ կլինեմ, որ հնարավորություն ունեցա իմ համեստ ներդրումն ունենալ ձեր կատարած պատմական փոփոխությունների և բարեփոխումների մեջ: Քանի որ ես փաստացի Պուտինի անձնական կալանավորն եմ, ես բարձր եմ գնահատում ձեր սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայի, ամբողջ տարածաշրջանի և կայսրության բոլոր գերիների հարցում: Հարգանքներով՝ Միխայիլ Սահակաշվիլի»,- ասվում է քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան