Արտաքին 5 տարի առաջ - 15:18 04-10-2021

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել հայազգի Արդեմ Պատապուտյանը

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիրներ դարձան ԱՄՆ-ում բնակվող Դևիդ Ջուլիուսն ու Արդեմ Պատապուտյանը՝ ջերմաստիճանի և ճնշման (հպման) ընկալիչների հետազոտության համար: Այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարեց Կարոլինսկայի բժշկական ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն:

«Ջերմություն, սառնություն ու հպում զգալու ունակությունը կարևոր է մեր գոյատևման համար և ընկած է շրջապատող աշխարհի հետ մեր փոխազդեցության հիմքում: Արդյոք մենք նման զգացողություններն ընկալո՞ւմ ենք ինչպես հարկն է, ինչպես են առաջանում նյարդային ազդակները, որոնք թույլ են տալիս մեզ զգալ ջերմաստիճան և ճնշում: Այս հարցի պատասխանը տվեցին այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրները... Նրանց հեղափոխական հայտնագործությունները թույլ տվեցին հասկանալ, թե ինչպես կարող են ջերմությունը, ցուրտը և մեխանիկական ուժը ներազդել նյարդային ազդակների վրա, որոնք թույլ են տալիս մեզ ընկալել շրջապատող աշխարհը և հարմարվել դրան»,- ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:

Մինչ այս գիտնականների աշխատանքը նյարդակենսաբանության մեջ չկար ըմբռնումն այն բանի, թե ինչպես են ջերմությունը, ցուրտը և հպումը ազդակներ առաջացնում մարդու նյարդային համակարգում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով